Հայտնի է EURO-2024-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը

Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրոպայի 2024 թվականիառաջնության ամենաարագ խաղացողն է Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելան ։

«Չելսիի» 25-ամյա խաղացողը 35,5 կմ/ժ արագությամբ գլխավորում է աղյուսակը։

Երկրորդ արդյունքը գրանցեց Թուրքիայի հավաքականի խաղացող Ջենկ Թոսունը (35,4 կմ/ժ)։ Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆերան Տորեսը (34,8 կմ/ժ)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը հուլիսի 9-ին EURO-2024-ի կիսաեզրափակիչում կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ, իսկ մյուս կիսաեզրափակիչում՝ 10-ին, Հոլանդիայի ու Անգլիայի հավաքականները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուկուրելան ճանաչվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի լավագույն պաշտպան։