Ալիսոնն ամռանը կարող է հեռանալ «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնն ամռանը կարող է հեռանալ իր թիմից։

Ինչպես հաղորդում է FourFourTwo-ն, Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգան կապ է հաստատել «կարմիրների» դարպասապահի հետ: Արաբները ցանկանում են իմանալ, թե արդյոք փոխվել է նրա դիրքորոշումը տրանսֆերի վերաբերյալ, քանի որ նրանք խոսել են նրա հետ այս տարվա սկզբին:

Ալիսոնը 2021 թվականին երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։