Իտալական ակումբը դուրս է եկել Ջոշուա Զիրկզեի համար պայքարից

«Միլանը» պաշտոնապես դուրս է եկել Ջոշուա Զիրկզեի համար պայքարից:

23-ամյա հարձակվողը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Անգլիական ակումբը պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում գրված 40 միլիոն եվրոյի ազատման կետը։ Նրա գործակալ Կիա Ջորաբչհանը տրանսֆերի համար պահանջում է մոտ 10 միլիոն եվրո միջնորդավճար:

«Միլանը» հրաժարվել է այդքան բարձր գումար վճարել միջնորդին, թեև ֆուտբոլիստի տրանսֆերի համաձայնությունը ստացել է դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ։