«Նոա» – «Շկենդիա» հանդիպման մուտքն անվճար տոմսերով է

Հուլիսի 11-ին ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի «Նոա»-«Շկենդիա» տնային հանդիպման տոմսերը կարող եք անվճար ձեռք բերել խաղից առաջ՝ մարզադաշտի մուտքի մոտից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Խաղի օրը, ժամը 18:00 Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) մեր երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ»,- գրում է ակումբի ֆեյսբուքյան էջը։