Բուկայո Սակա. «Հաղթանակը կարող է փոխել մեր կյանքը»

2021 թվականի հուլիսի 11-ին Բուկայո Սական ունեցավ իր ֆուտբոլային կարիերայի վատագույն գիշերը, երբ Անգլիան EURO-2020-ի եզրափակիչում 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային (1:1, 3:2), այն բանից հետո, երբ «Արսենալի» խաղացողը, որն այն ժամանակ ընդամենը 19 տարեկան էր, վրիպեց 11 մետրանոցից: Երեք տարի անց եզրային հարձակվողը օգնեց «երեք առյուծներին» վերադառնալ Շվեյցարիայի դեմ խաղում։ Բուկայո Սական նշել է, որ չնայած երեք տարի առաջ անհաջողությանը, նա պատրաստ է հետագայում հետխաղյա 11 մետրանոցներ իրացնել։

«Վերջին անգամ մենք Եվրոպայի առաջնությունում 11 մետրանոց հարվածաշարում խաղացինք, բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես հավատում եմ Աստծուն: Շատ դժվար է վերականգնվել նման բանից հետո, և ես օգտվեցի հնարավորությունից:

Հաղթանակը կարող է փոխել մեր կյանքը, պատմություն կերտել և հասնել մի բանի, ինչին Անգլիայի հավաքականը երբեք չի հասել»,- Բուկայո Սակայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հավելենք, որ եզրափակիչ դուրս գալու դեպքում Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։