Նիկո Ուիլյամսը շատ մոտ է իսպանական գրանդ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» նախագահը հայտարարել է Նիկո Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելու ցանկության մասին:

«Իհարկե, ինձ շատ է դուր գալիս նա: Բայց մենք պետք է թողնենք, որ պատասխանատուները իրենց գործն անեն։ Դեկուն աշխատում է այն տրանսֆերների վրա, որոնք համաձայնեցվել են Ֆլիկի հետ , և ես հուսով եմ, որ լավ նորություններ կունենամ:

Մենք հասել ենք այն կետին, երբ կարող էինք մեզ թույլ տալ նման մակարդակի ֆուտբոլիստի գնել»,- ասել է Ժոան Լապորտան Catalunya Radio-ին: