Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը խոսել է այն մասին, թե իսպանացի ֆուտբոլիստներից ով է արժանի «Ոսկե Գնդակին»։
«Կարվախալ», – Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ Դանին Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 48 հանդիպում։ Եվրոպայի ընթացիկ առաջնությունն առաջինն է իսպանացու կարիերայում։ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։