Ժոան Լապորտան չի ցանկանում, որ Վիտոր Ռոկեն հիմա հեռանա «Բարսելոնայից»:
Նախկինում հաղորդվում էր էր, որ հարձակվողով հետաքրքրված է մոտ 30 ակումբ։
Ինսայդեր Մատեո Մորետոն ասաց, որ հարձակվողը դեռ պահանջված է, սակայն «Բլաուգրանայի» նախագահը որոշել է արգելափակել բրազիլացու հնարավոր տեղափոխությունը այլ ակումբ, քանի դեռ նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լիովին չի գնահատի նրա կարողությունները:
Ինքը՝ խաղացողը, կգերադասեր շահել գերմանացու վստահությունը՝ այլ թիմ տեղափոխվելու փոխարեն։
Անցած մրցաշրջանում Ռոկեն Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։