Դիդյե Դեշամը մտադիր է թիմի առաջատարներից մեկին պահեստայինների նստարանին թողնել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը կարող է Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում դուրս չգալ EURO-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիայի դեմ խաղում։

Ըստ L’Equipe-ի՝ «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրջորեն մտածում է Գրիզմանին պահեստայինների նստարանին թողնելու մասին՝ նախորդ հանդիպումներում 33-ամյա հարձակվողի անհաջող ելույթների պատճառով:

Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում (0:0, 5:3՝ 11 մետրանոց) Գրիզմանին 67-րդ րոպեին փոխարինեց Ուսման Դեմբելեն։

Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Մյունխենում։