Թուրինի «Յուվենտուսի», «Չելսիի» և Ռումինիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն բացատրել է, թե ինչու 39-ամյա «Ալ-Նասրի» հարձակվողը չի պատրաստվում մոտ ապագայում ավարտել կարիերան։
Ըստ Մոուտուի՝ Ռոնալդուն ցանկանում է իր ավագ որդու կողքին խաղալ պաշտոնական խաղում՝ կարիերան ավարտելուց առաջ:
Առաջնեկ Ռոնալդուն 14 տարեկան է և հանդես է գալիս «Ալ-Նասրի» երիտասարդական թիմում։
«Դա է նրա իրական մոտիվացիան: Նա ցանկանում է որդու հետ պաշտոնական հանդիպում անցկացնել եւ այդ պատճառով չի հանձնվում։
Դե, «Ալ-Նասրում» դա հնարավոր է անել։ Օրինակ՝ «Ռեալում» դա ավելի դժվար կլիներ իրականացնել։ Բայց մրցաշրջանի կեսը միասին խաղալն ինձ անհնարին չի թվում»,- Մուտուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ հղում անելով iAM SPORT-ին: