Խավիեր Տեբասը համեմատել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ծախսերը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է «Բարսելոնայի» հաջողությունը աշխատավարձերի կրճատման հարցում և համեմատել կատալոնացիների ծախսերը Մադրիդի «Ռեալի» հետ։

«Մի կարևոր փաստ կա. Երեք տարի առաջ «Բարսելոնայի» առաջին թիմի աշխատավարձը կազմում էր 650 միլիոն եվրո, իսկ այսօր դրանք կազմում են 450 միլիոն եվրո՝ 200 միլիոն եվրոյի կրճատում: Նման թիմի համար սա արդեն ավելի ընդունելի է։

Աշխատավարձով նրանք Մադրիդի «Ռեալի» մակարդակին են, բայց մադրիդցիները երկար տարիներ լավ են կատարել իրենց պարտականությունները», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը «Բարսելոնան» ավարտեց երկրորդ տեղում՝ 38 խաղում վաստակելով 85 միավոր, իսկ «Ռեալը» դարձավ Լա Լիգայի չեմպիոն՝ վաստակելով 95 միավոր։