«Ռեալը» Տոնի Կրոսին փոխարինող է գտել

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստը դիտարկվում է որպես պոտենցիալ փոխարինող Տոնի Կրոսին, ով ավարտել է իր խաղային կարիերան։

2023/24 մրցաշրջանում Բրունո Գիմարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։