Ժոաու Պալինյան մեկնել է Մյունխեն

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան մեկնել է Մյունխեն՝ «Բավարիայի» համար բուժզննում անցնելու, հայտնում է Sky Sports-ը։

«Բավարիան» և «Ֆուլհեմը» պայմանավորվել են տրանսֆերի շուրջ, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեռ պետք է որոշ մանրամասներ ճշտեն անգլիական ակումբի հետ նրա տրանսֆերի վերաբերյալ։

Պալինյան երկու մրցաշրջան է անցկացրել «Ֆուլհեմում»։ Այս ընթացքում կիսապաշտպանը 79 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։