«Միլանի» 26-ամյա հենակետային կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ըստ աղբյուրի՝ Ալժիրի հավաքականի խաղացողը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Հաղորդվում է, որ նրա պայմանագրում կա գնման կետ։ Միևնույն ժամանակ, նա պատրաստ է մնալ իտալական թիմում, եթե գործարքը չհամապատասխանի երկու կողմերին։
Այս մրցաշրջանում Բենասերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։