Խավի Սիմոնս. «Պետք է վերլուծել Անգլիայի հավաքականին»

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կիսվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի հետ խաղի (2։1) մասին իր կարծիքով։

«Լարված խաղ էր, մրցակիցը բարձր մակարդակ ուներ։ Մեզ հաջողվեց հաղթել և առաջ գնալ, բայց դա մեզ համար հեշտ չստացվեց: Պետք է վերլուծել Անգլիայի հավաքականին, այս հանդիպումը մեզ համար բարդ փորձություն կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հոլանդիան կիսաեզրափակչում կհանդիպի Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։