Մանուել Նոյեր. «Երբեք մի ասա երբեք, բայց ես չէի տեղափոխվի Սաուդյան Արաբիա կամ Կատար»

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Երբեք մի ասա երբեք, բայց ես չէի տեղափոխվի Սաուդյան Արաբիա կամ Կատար։ Այդ դեպքում MLS-ը տարբերակ է»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցից 11-ը անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։