WhoScored-ը ներկայացրել է EURO-2024-ի 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականը

Հայտնի WhoScored-ը ներկայացրել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի արդյունքներով խորհրդանշական հավաքականը։

Եվրոպայի առաջնության 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականն ըստ WhoScored-ի.

Դարպասապահ՝ Ունայ Սիմոն (Իսպանիա)։

Պաշտպաններ՝ Նունո Մենդեշ (Պորտուգալիա), Ստեֆան դե Վրեյ (Հոլանդիա), Պեպե (Պորտուգալիա), Բուկայո Սակա (Անգլիա)։

Կիսապաշտպաններ՝ Միկել Մերինո (Իսպանիա), Ֆլորիան Վիրց (Գերմանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա):

Հարձակվողներ՝ Դանիել Օլմո (Իսպանիա), Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա), Ուսման Դեմբելե (Ֆրանսիա):

Այս մրցաշարի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը կմրցի Հոլանդիայի, իսկ Իսպանիայի հավաքականը՝ Ֆրանսիայի հետ։