«Մանչեսթեր Սիթին» Կևին դե Բրույնեին փոխարինելու չորս տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» կազմել է այն կիսապաշտպանների ցուցակը, որոնցից մեկը կարող է փոխարինել թիմի 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի գործող չեմպիոնը վերահսկում է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշի հետ կապված իրավիճակը։ «Քաղաքայինները» հետաքրքրված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի, Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ծառայություններով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» բանավոր համաձայնության է եկել Դե Բրույնեի հետ սաուդյան այս ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։