Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը խմբային փուլի վերջին երկու խաղերին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

 

Դարպասապահներ

Ալինա    Պողոսյան  – «Կռիլյա Սովետով» ՌԴ
Սոֆինե    Կևորկյան   – «Սան Դիեգո» ԱՄՆ
Լիլիթ     Բաբայան   – «Փյունիկ»

Պաշտպաններ

Նատաշա    Ժամգոչյան   – «Լավալ» Կանադա
Սվետլանա    Կարագյոզյան   – «Ռուբին» ՌԴ
Լիանա    Ղազարյան   – «Ռոստով» ՌԴ
Միլանա    Վարդանյան   – «Կրասնոդար» ՌԴ
Տատյանա    Գրիգորյան   – «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆ
Հասմիկ    Գրիգորյան   – «Ուրարտու»
Անի    Ղուկասյան   – «Փյունիկ»
Մարինե    Կարապետյան   – «Փյունիկ»
Նիկա    Սմիրնովա

Կիսապաշտպաններ

Աննա    Դալլաքյան   – «Ռոստով» ՌԴ
Վերոնիկա    Ասատրյան   – «Արարատ Տալլին» Էստոնիա
Լարա    Կազանչյան   – «Քրեյթոն» Կանադա
Մարալ    Արթին   – «Մալագա Սիթի» Իսպանիա
Մանե    Ներսեսյան   – «Գո Իգլս» ԱՄՆ

Հարձակվողներ

Անի    Սաֆարյան   – «Կոլումբիա Լայընս» ԱՄՆ
Տաթև    Խաչատրյան   – «Արարատ-Արմենիա»
Լուսինե    Կոստանյան   – «ՈՒրարտու»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ:  Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։