Ստեֆան դե Վրեյ․ «Այդ խաղը իսկական կռիվ էր»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ստեֆան դե Վրեյը EURO-2024-ի քառորդ եզրափակչի Թուրքիայի դեմ խաղից հետո խոսել է իր թիմի հաղթանակի մասին (2։1)։

«Այդ խաղը իսկական կռիվ էր։ Թուրքիան խաղում էր և սրտով, և բարձր վարպետությամբ: Մենք երբեմն ստիպված էինք պայքարել, բայց մենք դա լավ արեցինք և արժանի էինք հաղթանակի»,- ասել է դե Վրեյը։

Թուրքիայի դեմ հանդիպումը 32-ամյա ֆուտբոլիստի համար 70-րդն էր Հոլանդիայի հավաքականի կազմում։