Մադրիդի «Ռեալը» ծրագրում է նոր բանակցություններ սկսել «Բավարիայի» հետ այս ամառ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը Ֆերլանդ Մենդիի հետ, սակայն դեռ հետաքրքրված է 23-ամյա Դևիսի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Կանադացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
2023/24 մրցաշրջանում Դևիսն ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։