«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է «Բոլոնիային», որ պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել հարձակվող Ջոշուա Ցիրկզեի համար։
Ինչպես հաղորդում է Goal-ը, 23-ամյա ֆուտբոլիստի գործակալը ուղղակի բանակցություններ է վարում «կարմիր սատանաների» հետ գործարքն ավարտին հասցնելու համար։ «Միլանը» տեղեկացրել է «Բոլոնիային», որ փոխհատուցման գումարն իրենց համար չափազանց բարձր է։
2023/24 մրցաշրջանում Զիրկզեն «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։