Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական ամփոփել է EURO-2024-ի քառորդ եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 11մ․ 5։3)։
«Հատուկ հանդիպում՝ հաշվի առնելով, թե ինչպես վերադարձանք և իրացրեցինք 11 մետրանոցները: Մենք գիտենք, թե ինչ եղավ վերջին անգամ, երբ մենք 11 մետրանոց հարվածաշարում էինք Եվրոյում։ Ես հավատում էի, զգում էի, որ մենք գերակայում ենք ամբողջ խաղի ընթացքում։ Եվ ես հնարավորություն ունեի, և ես օգտագործեցի այն։ Ես հպարտ եմ ինձնով։
Թիմի կամքը հաղթելու՞․ Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, թե որքան ենք մենք ցանկանում հաղթել այս մրցաշարում։ Հուսով եմ, որ հաջորդ խաղում կհաղթենք հիմնական ժամանակում։ Բայց ընդհանուր առմամբ մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար», – Սակաի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Կիսաեզրափակչում Անգլիան կմրցի Հոլանդիայի հետ։