COPA AMERICA. Ուրուգվայը հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Կայացավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Ուրուգվայ – Բրազիլիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ուրուգվայցիների հաղթանակով։

Խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները՝ 4։2։

Այսպիսով, Ուրուգվայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ որտեղ կմրցի Կոլումբիայի հետ։