Հոլանդիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչում կամային հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ 2։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հոլանդիայի հավաքականից աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը և Կոդի Գակպոն։ Թուրքիայի կազմից աչքի ընկավ Սամետ Ակայդինը։
Այսպիսով, Ռոնալդ Կումանի թիմը դուրս եկավ EURO-2024-ի կիսաեզրափակիչ փուլ որտեղ հուլիսի 10-ին կմրցի Անգլիայի հետ։