Հայտնի է՝ Անգլիա – Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի է դարձել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Անգլիա – Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական։

Շվեյցարիայի դեմ խաղում Սական 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ու Անգլիային փրկեց պարտությունից։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի (1։1), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել անգլիացիները (5։3)։

Սական գոլի հեղինակ է դարձել նաև 11 մետրանոց հարվածաշարում։

Բուկայո Սական Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։