Սաուդյան թիմը բանավոր համաձայնության է եկել Կևին դե Բրույնեի հետ

«Ալ-Իթթիհադը» բանավոր համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ սաուդյան ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ըստ աղբյուրի՝ այն բանից հետո, երբ բելգիացի ֆուտբոլիստը համաձայնել է տրանսֆերին, հարցը մնում է ակումբներին։ Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման, որոնցում դարձել է 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։