Ֆիլիպե Կոուտինյոն կհեռանա «Ասթոն Վիլայից»

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կհեռանա թիմից, հայտնում է Birmingham Live-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն ու 32-ամյա բրազիլացին բանակցություններ են վարում պայմանագրի խզման շուրջ, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա հայրենիք և կխաղա «Վասկո դա Գամայում», որի սան է։

2023/24 մրցաշրջանում Կոուտինյոն վարձավճարով հանդես է եկել քաթարական «Ալ-Դուհեյլում»։ Կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։