Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Պեդրին վնասվածքի պատճառով

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրիի ապաքինման ժամկետը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բաց կթողնի մեկից մեկուկես ամիս։ Նախկինում հաղորդվում էր, որ նրա մոտ ախտորոշվել է ձախ ծնկի միջողային կողային կապանի սալջարդ։

21-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել EURO-2024-ի քառորդ եզրափակչի՝ Գերմանիայի դեմ խաղի մեկնարկում (2:1): Նա բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը։

Պեդրին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։