Բրազիլիայի հավաքականի աշխարհի չեմպիոն, «Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կական 2023/24 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ է անվանել իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին։
Կական վերջին բրազիլացի ֆուտբոլիստն է, ով նվաճել է «Ոսկե գնդակը»։ Նա այն նվաճել է 2007 թվականին։
«Վինին այժմ շարժվում է այդ ուղղությամբ։ Նա այդ մրցաշրջանում թիմի նվաճման գլխավոր հերոսն էր։ Այսպիսով, նա դարձավ այս մրցանակը նվաճելու գլխավոր ֆավորիտը»,- Կակայի խոսքերն է մեջբերում Globo-ն։
2023/24 մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում բրազիլացին դուբլի հեղինակ է դարձել Պարագվայի հետ խմբային փուլի խաղում (4։1)։