Տոնի Կրոս․ «Ներիր ու շուտ ապաքինվիր, Պեդրի»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը դիմել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրիին՝ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում (1։2) տեղի ունեցած միջադեպի համար։

21-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Կրոոսի խախտումից հետո։ Հաղորդվում էր, որ Պեդրիի մոտ ախտորոշվել է ծնկի կողային կապանի սալջարդ և բաց կթողնի մրցաշարի մնացած մասը։

«Ներիր ու շուտ ապաքինվիր, Պեդրի։ Ես չէի ուզում քեզ վիրավորել։ Շտապ ապաքինում և ամենայն բարիք։ Դու հիանալի ֆուտբոլիստ ես»,- գրել է Կրոսն իր սոցիալական ցանցերում։

34-ամյա Կրոոսի համար Իսպանիայի հետ հանդիպումը վերջինն էր կարիերայում։