Յուլիան Նագելսման. «Մրցավարը սուլեց հակառակորդի օգտին»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դժգոհ է Եվրոպայի առաջնության 1/4-րդ եզրափակչի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (1։2) մրցավարների աշխատանքից։

«Մրցավարը սուլեց հակառակորդի օգտին։ Դժվար է գնահատել այն դրվագը, որտեղ գնդակը դիպավ ձեռքին։ Եթե ​​այն ընթանում է դեպի դարպասը, ապա դա 11 մետրանոց հարված է։ Մուսիալայի հարվածը լավ էր, չեմ բացառում, որ կհայտնվեր դարպասում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։

EURO-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հետ։