Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ուկրաինացուն ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբը դարպասապահ է փնտրում Էդերսոնի հեռանալու դեպքում, ով կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Լունինի ապագան «Ռեալում» նույնպես մնում է կասկածի տակ։

Անցած մրցաշրջանում Լունինը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում բաց է թողել 32 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։