Անդրես Ինյեստա. «Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի բացառում կատալոնական ակումբ վերադառնալու հնարավորությունը։ Այս պահին ֆուտբոլիստը պատրաստվում է մարզիչ դառնալ։

«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կարգավիճակով։ Երկու տարի հետո ես լավ մարզիչ կդառնամ։ Բայց ես դեռ արտոնագիր չունեմ»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը:

2002-ից 2018 թվականներին Ինյեստան հանդես է եկել «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի իննակի չեմպիոն, վեց անգամ՝ ազգային գավաթակիր և Չեմպիոնների Լիգայի քառակի հաղթող։ Այժմ 40-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս ԱՄԷ-ի «Էմիրեյթսում»։