Ժոաու Ֆելիշը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է վարձավճարով շարունակել հանդես գալ «Բարսելոնայում», հայտնում է CaughtOffside-ը։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին»:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացիների և կատալոնացիների համաձայնագրի ժամկետը լրացել է այս ամառ, սակայն ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։ 24-ամյա ֆուտբոլիստի համար թիմ վերադառնալը առաջնահերթ տարբերակ է։

2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։