Տոնի Կրոսը ամփոփել է Իսպանիայից կրած պարտությունը

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է թիմի հեռանալը EURO-2024-ից։ Քառորդ եզրափակիչում Գերմանիան լրացուցիչ ժամանակում 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային։

«Ակնհայտ է, որ դա խաղ էր, որտեղ մենք բոլորս ամեն ինչ արեցինք, որ չպարտվեինք: Մենք շատ մոտ էինք, և դա էլ ավելի դառնացրեց իրավիճակը։ Կարծում եմ՝ բոլորս կարող ենք հպարտանալ, որ կարողացանք գերմանական ֆուտբոլին կրկին հույս տալ։ Բայց մենք չափազանց հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք մի փոքր առաջ գնալ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Կրոսի համար հանդիպումը վերջինն էր կարիերայում։ Կիսապաշտպանը խոստացել է ավարտել կարիերան EURO-2024-ից հետո։