Յոզուա Կիմիխ. «Իսպանացիները պարզապես ցանկանում էին փրկել իրենց՝ հույսը դնելով 11 մետրանոց հարվածաշարի վրա»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոստովանել է, որ թիմի համար հատկապես ցավալի է եղել EURO-2024-ից դուրս մնալը։ Քառորդ եզրափակիչում Գերմանիան լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային։

«Ցավոք, դա շատ անարդար էր։ Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակում մենք շատ ավելի լավ էինք գործում: Իսպանացիները պարզապես ցանկանում էին փրկել իրենց՝ հույսը դնելով 11 մետրանոց հարվածաշարի վրա։ Մենք երկու իսկապես լավ հնարավորություն ունեցանք գոլ բաց թողնելուց հետո և պետք է 11 մետրանոց վաստակեինք։

Անկասկած, դա այլ հիասթափություն է, քան Կատարում։ Վերջին վեց շաբաթներն առանձնահատուկ էին, ես երբեք նման թիմային ոգի չեմ զգացել։ Ուստի հիասթափությունն ավելի մեծ է, քան մյուս մրցաշարերում։ Այնտեղ մենք ավելիին արժանի չէինք, բայց այսօր միանշանակ ավելի լավ թիմն էինք շատ լավ Իսպանիայի դեմ։ Ես նաև հավատում եմ, որ մեր խնդիրն է Գերմանիայում մարդկանց տալ մի բան, որով նրանք կարող են հպարտանալ»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։