Թոմաս Մյուլեր․ «Մեծ հավանականություն կա, որ սա իմ վերջին խաղն էր ազգային հավաքականում»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը ակնարկել է հավաքականում իր կարիերայի հնարավոր ավարտի մասին։

Նշենք, որ Գերմանիան ավարտեց իր մասնակցությունը EURO-2024-ին՝ քառորդ եզրափակիչ խաղում պարտվելով Իսպանիային (1։2)։

«Մեծ հավանականություն կա, որ սա իմ վերջին խաղն էր ազգային հավաքականում»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։

34-ամյա Մյուլերը եզրափակիչ սուլիչից հետո չի կարողացել զսպել արցունքները։