Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու է փոխարինել Կիլիան Մբապպեին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է թիմի ավագ Կիլիան Մբապպեին փոխարինելու որոշումը EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիայի հետ առաջին լրացուցիչ ժամանակից հետո (0։0, 5։3)։

«Նա ակնհայտորեն հոգնած էր։ Ես տեսա, որ նրա համար դժվար էր առաջին լրացուցիչ ժամանակում։ Նրան խաղի մեջ պահելն իմաստ չուներ։

Մբապպեն միշտ ազնիվ է եղել իմ և թիմի հետ։ Մի փոքր թարմություն բերելու որոշումն ինձ լիովին նորմալ է թվում»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ֆրանսիան կմրցի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 9-ին։