Ֆրանսիան հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում՝ 1998 թվականից ի վեր առաջին անգամ

Տեղի ունեցավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիան հաղթեց Պորտուգալիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով։ Թիմերը չկարողացան գոլ խփել նաև լրացուցիչ ժամանակում։ 11 մետրանոցների շարքում ֆրանսիացիներն ավելի լավ հանդես եկան՝ հաղթելով՝ 5:3 հաշվով։

Այսպիսով, ֆրանսիացիները 11 մետրանոց հարվածաշարում առաջին անգամ հաղթեցին 1998 թվականից հետո, երբ հաղթեցին Իտալիային։

Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիան երեք անգամ պարտվել է 11 մետրանոց հարվածաշարում՝ 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիային, EURO-2020-ի 1/8-ում՝ Շվեյցարիային և 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում՝ Արգենտինային։