Ուսման Դեմբելե. «Մենք շատ բան սովորեցինք Կատարում կայացած ԱԱ-ից»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ամփոփել է Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակը (0։0, 5։3) EURO-2024-ի քառորդ եզրափակչում։

«Մենք միշտ 11 մետրանոց հարվածներ ենք իրանցնում մարզումների ընթացքում և վստահ էինք դրանք իրացնելու մեջ։ Շատ բան սովորեցինք Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինային պարտվելուց հետո։ Մենք արժանի ենք այս հաղթանակին»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ֆրանսիան կհանդիպի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 9-ին։