EURO-2024. Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատ հարվածներն է կատարել մրցակիցների դարպասին

Կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիների հաղթանակով (0։0, 5։3)։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշարի ընթացքում 23 հարված է կատարել դարպասին, սակայն գոլի հեղինակ չի դարձել, իսկ հետո հաջորդում են Կիլիան Մբապպեն (20) և Կայ Հավերցը (19)։

1980 թվականից ի վեր միայն Դեկուն է ավելի շատ հարվածներ կատարել մրցակիցների դարպասին, սակայն աչքի չի ընկել։ 2004 թվականին պորտուգալացին 24 հարված է կատարել։