Կիլիան Մբապպե․ «Ուրախ եմ առաջին հերթին թիմի համար»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է EURO-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակը (0։0, 11մ․ 5։3)։

«Ես միայն մեկ գոլ եմ խփել, բայց մենք կիսաեզրափակչում ենք, և ես շատ ուրախ եմ։ Իհարկե, հույս ունեմ օգնել թիմին Իսպանիայի հետ խաղում։

Բայց ես շատ ուրախ եմ, առաջին հերթին, թիմի համար և այն բանի համար, որ ինձ հաջողվեց արագություն հավաքել»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 9-ին։