EURO-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում մրցեցին Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպումը անցավ անչափ լարված և դիտարժան պայքարում, երկու թիմերն էլ ունեին լավ պահեր խաղի հաշիվը բացելու համար, սակայն խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0։0։ Լրացուցիչ ժամանակում կրկին գոլեր չգրանցվեցին և թիմերը ստիպված եղան հաղթողին պարզել 11 մետրանոց հարվածաշարով։
11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Ֆրանսիայի հավաքականը, հաղթելով՝ 5։3 հաշվով։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ որտեղ հուլիսի 9-ին կմրցի Իսպանիայի հետ։