Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին, ով վնասվածք էր ստացել Գերմանիայի դեմ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի մրցաշարին, հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ 21-ամյա խաղացողը ձախ ծնկի կողային սալջարդ ունի։ Պեդրին վնասվածք է ստացել Տոնի Կրոսի հետ պայքարում։ «Բարսելոնայի» խաղացողը դեռ պետք է բուժզննում անցնի, սակայն վնասվածքի բնույթը դժվար թե թույլ տա նրան խաղադաշտ դուրս գալ մրցաշարում:
EURO-2024-ում Պեդրին նախկինում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։