Հուլիսի 5-ին EURO-2024-ի 1/4 եզրափակչում հանդիպեցին Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները։
51-րդ րոպեին Դանի Օլմոյի գոլին Գերմանիան պատասխանեց 89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցի դիպուկ հարվածով։
Ինչպես հայտնում է Squawka-ն, Վիրցը դարձել է Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ գոլահարը Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում (21 տարեկան 63 օրական)։