Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ նախատեսվում է, որ ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի «զինագործների» հետ։ Իսկ «Արսենալն» ու «Բոլոնիան» այժմ բանակցում են փոխհատուցման չափի շուրջ, իտալացիները ցանկանում են ստանալ 50 միլիոն եվրո։
Իսկ «Բազելը», որտեղ Ռիկարդոն խաղացել է «Բոլոնիայից» առաջ, կստանա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի 50%-ը:
Հիշեցնենք, որ Կալաֆիորին իր ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։