Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ուկրաինացու համար հավակնում է «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ակումբը դարպասապահ է փնտրում Էդերսոնի հեռանալու դեպքում, ով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի ակումբներով։ Լունինի ապագան «Ռեալում» նույնպես մնում է կասկածի տակ:
Անցած մրցաշրջանում Լունինը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում բաց է թողել 32 գոլ և 12 անառիկ պահել դարպասը։