Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իսպանական «Ժիրոնայում»։
Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է իր գործակալներին, որ չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Դովբիկի նկատմամբ «Նապոլիի», «Վեսթ Հեմի», «Ատլետիկոյի» և Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության մասին։
Հիշեցնենք , որ Արտեմ Դովբիկը դարձել է Լա Լիգայի 2023-24 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: 36 խաղում ուկրաինացին խփել է 27 գոլ։