Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն հաղթելու, որոշիչ գործոն լինելու, գոլեր խփելու կարողություն ունի։ Նա ունի դա և միշտ կունենա: Նույնիսկ եթե նա հիմա մեծ է, նա միշտ հիանալի մրցակից կլինի»:
Հուլիսի 5-ին կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև: